Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ          Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու       Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք    

10 նոյ 2023 13:30

Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցի և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր. Տարասով

2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ է արել, այն մասին թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հետո անհասկանալի գործողություններ են իրականացվել։
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ղարաբաղյան հարցում գործողությունների սցենար չի մշակել և և բաց է թողել օբյեկտիվորեն հասանելի հնարավորությունները՝ պատերազմից խուսափելու, Ղարաբաղի հատուկ կարգավիճակը որոշելու, Ադրբեջանի հետ համաձայնության գալու ոչ միայն կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, այլև Ադրբեջանի հետ նորմալ համակեցություն ապահովելու։
Հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո, երբ հայերը լքեցին Ղարաբաղը, Հայաստանը փորձում է հաշտության պայմանագիր կնքել, որն իրենց՝ հայերի կողմից կընկալվի որպես երկրորդ հանձնման ակտ։ Մենք չենք տեսնում այն ​​ռեսուրսներն ու ուժերը, որոնք կարող են օգնել հայերին»,- նշել է Տարասովը։
Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միևնույն ժամանակ սկսեց կորցնել Ռուսաստանը՝ որպես դաշնակից և գործընկեր, կարծում է փորձագետը։
«Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ ՀԱՊԿ երկրնե՞րը հայերի փոխարեն կռվեն։ Մենք հայերին չենք հրավիրել չէ՞ կռվելու Սիրիայում կամ Ուկրաինայում։ Հայաստանը, փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնվեց հեռու Կովկասյան լեռներում՝ լիակատար մեկուսացման մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողքին։ Հայաստանի իշխանությունները նայո՞ւմ են իրենց երկրի քարտեզին։ Ինչպե՞ս են նրանք քաղաքականություն վարում:
Հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գրագետ մոտենային այս իրավիճակին և լսեին իրենց գործընկերների առաջարկությունները։ «Պուտինը բացեիբաց խոսել է Ղարաբաղի հարցը լուծելու՝ բաց թողնված հնարավորությունների մասին, որը ձեռնտու կլիներ իրենց՝ հայերին»,- հավելել է նա։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ. «Սերժ Սարգսյանի ռեժիմի դրական և բացասական կողմերի մասին թող հայերը դատեն, բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա մենք գործ ունենք փորձառության պակաս ունեցող դեմագոգների հետ։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցի և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր։ Ինչո՞ւ դա արվեց, երբ այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել»,- եզրափակեց Տարասովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր