10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

11 նոյ 2023 14:00

Արցախի կառավարությունը որևէ ֆինանսական ռեսուրս չունի, վերջնահաշվարկները չեն կարող տրամադրվել. Արցախի պետնախարար

Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները՝ հասարակական հիմունքներով: Ըստ էության, բոլոր սահմանադրական մարմիններն այդ հրամանագրով պահպանելու և հետագայում նաև որոշակի աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում նաև դա է իրականացվելու: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը:


«Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը որևէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում ծրագրեր չեն կարող իրականացվել: Ամբողջությամբ մեր հայրենակիցների սոցիալական, առողջապահական, կրթական և այլ հարցերի կարգավորումները տրվում են ՀՀ կառավարության կողմից: Այսինքն՝ ողջ պարտավորությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, հանդիպումների և քննարկումների օրակարգ և կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որկարողնանք այդ հոգսերը թեթևացնել, կամ ծրագրերը ավելի արդյունավետ դարձնել»,- նշեց նա:


Ինչ վերաբերում է Արցախի պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներին, ապա Հարությունյանը նշեց, որ օրենքով սահմանված է և վերջնահաշվարկ, և արձակման նպաստ, բայց քանի որ կառավարությունը որևէ ֆինանսական ռեսուրս չունենք, դրա համար այդ վերջնահաշվարկները, որոնք բավականին մեծ գումար են կազմում, չեն կարող վճարել, երբ գումարն ամբողջական ունենա, այդ ժամանակ կկարողանան բոլորին տրամադրել: Անդրադառնալով աշխատանքային գրքույկների տրամադրման հարցերին՝ Հարությունյանը նշեց, որ տարբեր գերատեսչություններն ըստ պայմանավորվածութունների են տրամադրում աշխատանքայյին գրքույկները, քանի որ կան գերատեսչություններ, որոնց աշխատակիցներից ոչ բոլորն են գտնվում Երևանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր