Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու          Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք       Ադրբեջանցիների սպառնալիքներն ու հայհոյանքները ռուսաստանցի քաղաքագետի հասցեին՝ Ռ. Վարդանյանի մեդադրանքներին անդրադառնալու համար    

11 նոյ 2023 16:50

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել մուսուլմանական բոլոր երկրներին. ՀԱՄԱՍ-ը վճռական է իսրայելական ագրեսիային դիմակայելու հարցում

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը արաբական եւ մուսուլմանական երկրների կառավարություններին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ, տեղեկացրել է Tasnim-ը։


Համդանն ընդգծել է արաբական եւ մուսուլմանական երկրների պոտենցիալը Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու հարցում՝ նրանց կոչ անելով միջամտել եւ դադարեցնել ագրեսիան՝ հսկիչ անցակետեր բացելով Գազայի հատվածում։


Ուրբաթ ելույթ ունենալով Բեյրութում հրավիրված մամուլի ասուլիսում՝ Համդանը նշել է Արաբական պետությունների լիգայի արտահերթ նստաշրջանի նշանակությունը։ Նստաշրջանն անցկացվելու է շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում։ Նա մասնակիցչներին կոչ է արել չսահմանափակվել դատապարտմամբ, այլ բոյկոտել «նացիստական ահաբեկչական կազմավորումը»։


Համդանը «անընդունելի» է համարել արաբական պետությունների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների պահպանումը եւ նրանց կոչ է արել դադարեցնել կարգավորման գործընթացը։ Նա նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Իսրայելին պաղեստինցիների դեմ նրա գործողությունների համար։


«Համդանը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը վճռական է իսրայելական ագրեսիային դիմակայելու հարցում։ Նա ասել է, որ «Ալ-Կասամի» մարտիկները ակտիվ մարտական գործողություններ են վարում իսրայելական բանակի դեմ՝ ընդգծելով Իսրայելի դեմ պատասխան գործողությունների թեժացման անհրաժեշտությունը, քանի որ ռեժիմը հասկանում է միայն ուժի լեզուն»,- գրել է իրանական ԶԼՄ-ն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր