Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում          Տեսանյութ.Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները       Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները    

13 նոյ 2023 10:50

Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինմանը, Ֆրանսիայի կողմից զրահшտեխնիկայի «ուղարկումը Հայաստան»

Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։

Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։

«Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։  Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր