Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր          ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն       ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ    

13 նոյ 2023 16:55

Հաշվի առնելով նոր սպառնալիքները,Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը.ռազմական առաջընթացը ուղղված է միայն զսպմանը և սպառնալիք չի պարունակում

Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները։ Այս մասին ասել է Իրանի ՀՕՊ հյուսիսարևելյան գոտու հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադռեզա Մասումին, տեղեկացրել է Mehr-ը։


Նրա խոսքով՝ Իրանի ՀՕՊ-ը կարող է որսալ ցանկացած սպառնալիք։ Նա ավելացրել է, որ եթե աերոտիեզերական սպառնալիքները սրընթաց ավելանան, ապա նույն արագությամբ երկրում կզարգանա նաև պաշտպանական տեխնիկան։


Հրամանատարը նաև հաստատել է, որ Իրանի ռազմական առաջընթացը ուղղված է միայն զսպմանը և սպառնալիք չի պարունակում հարևանների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր