Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 նոյ 2023 11:52

Արցախի նախագահի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին  տեղեկացանք  ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք` Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին՝ խնդրելով Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

«Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում», - նշվում էր Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր