Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

14 նոյ 2023 12:18

Տեսանյութ.Երբ մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են, մնում է կախվել նախկիններից

Ընդհանուր դեպքերի զարգացումն ինձ համար կանխատեսելի չէր, այս ամենը նոր է ինձ համար, բայց առաջնահերթ պետք է օր առաջ լուծել, օգնել ու ամեն ինչ անել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեն։ Այս պահին սա է ինձ համար առաջնային։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ «ՔՊ»-ում «ատամները» սրած սպասում են, պատրաստվում են ամեն առիթի հիշեցնել նախկինների, թալանչիների թեզը, ավելին՝ փորձում են մանդատից զրկել՝ Քոչարյանն ասաց, որ ինքը ևս այդ հրապարակումները տեսել է։

«Գիտեք, երբ մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են, մնում է կախվել նախկիններից, մնացածից, փորձել շոուներ անել։ Գուցե փորձեն սադրեն ինձ, որ ֆիզիկական հարված հասցնեմ, գնան ոստիկանություն բողոքներ գրեն»,- նշեց նա՝ հավելելով, որ ձեռնամարտի համար ավելի հետաքրքիր ու հարմար տեղեր կան։
***
Ինձ համար Արցախի էջը փակված չէ, թեև շատերն ասում են, որ Արցախն այլևս չկա, բայց չպետք է այդպես մտածենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։

«Հայաստանի իշխանությունը, իմ համոզմամբ, առաջին ու հիմնական պատասխանատուն է», - ընդգծեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր