«Turkish Airlines» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Ստամբուլ          Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին       ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը    

14 նոյ 2023 20:06

Էրդողանն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. Գերմանիայի կանցլերը նրա հայտարարություններն «աբսուրդ» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. նրա հայտարարությունները սուր քննադատության են ենթարկվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, ով Թուրքիայի նախագահի մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել, գրում է Al Jazeera-ն։

Էրդողանի՝ Բեռլին կատարելիք այցից մի քանի օր առաջ Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսում ասել էր, որ Իսրայելը «ժողովրդավարական պետություն է»։

«Սա մի երկիր է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և միջազգային իրավունքին և գործում է դրան համապատասխան: Ուստի Իսրայելի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են»,- հավելել է նա։

Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի լեգիտիմությունը «կասկածի տակ է դրվում սեփական ֆաշիզմի պատճառով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր