Հրդեհ է բռնկվել Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց շենքում          Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը       Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

15 նոյ 2023 12:10

Բա մարդ աշխարհի փողն ունենա, ու...Եվ ինչ ժամանակի համար է մշակել իշխանափոխության յուր «երկարաժամկետ ստրատեգիան» նորին տանզանիո փոքրությունը

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․


Բա մարդ աշխարհի փողն ունենա, սպորտզալեր գնալու ու մուսկուլներ փչելու փոխարեն նորմալ կրթություն չստանա, որ երբ պատգամավորի մանդատը «անակնկալ» գլխին ընկնի, բա գոնե չկարոողանա այնպիսի մտքեր ասի, որ գոնե ժողովուրրդը շոկ չունենա? Թե ուղեղի ցնցում այնուամենայնիվ առաջանում է մանդատի’ անակնկալ գլխին ընկնելուց հետո…


 
Այս պառլամենտն ու կառավարությունը իրենց ձևավորման պահից’ 2021թ.ից այս կողմ արդեն ժամկետի կեսը’ 2.5 տարին անցել է… Մնացել է 2.5 տարի, ավելի ստույգ, արդեն մի տարի հետո հաջորդ ընտրապայքարը մեկնարկելու է…


Էս տղեն դրանից տեղյակ չի? Տեղյակ չի, որ էդ ժամկետի դեպքում երկարաժամկետ, անգամ միջնաժամկետ բառերը կիրառելի չեն? Թե գիտի յուր հայրիկի տված մանդատը 10 տարով է?


Եվ ինչ ժամանակի համար է մշակել իշխանափոխության յուր «երկարաժամկետ ստրատեգիան» նորին տանզանիո փոքրությունը? Լավ էս տգիտության ցուցահանդեսին վերջ լինելու է? Դասականն ասում էր’ խոսել չգիտես, չխոսել էլ չգիտես?


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր