Նիհարելու համար նախատեսված հանրահայտ դեղամիջոցը 20 տոկոսով իջեցնում է սրտի հիվանդությունների վտանգը

Սկզբում սեմագլուտիդը նշանակվում էր երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, բայց վերջին ժամանակներս այն ավելի հաճախ օգտագործվում է մարմնի ավելորդ զանգված եւ առնվազն էլի մեկ առողջական խնդիր ունեցող մեծահասակներին՝ քաշն իջեցնելու համար։
Աշխատանքի ընթացքում հեղինակները 2018-2023թթ. հետեւել են 45 եւ բարձր տարիքի 17 հազար պացիենտների, որոնք ունեցել են սիրտ-անոթային հիվանդություններ եւ մարմնի ավելորդ զանգված կամ ճարպակալում։ Բոլոր մասնակիցների մոտ չի ախտորոշվել շաքարային դիաբետ։ Փորձարկվողներն ամեն շաբաթ իրենց ներարկել են սեմագլուտիդ՝ 2,4 միլիգրամ չափաբաժնով։
Դիտարկումներից միջինը 40 ամիս հետ այդ խմբում զգալիորեն իջել է կյանքից հեռանալու դեպքերի թիվը սիրտ-անոթային հիվանդություններից՝ հսկիչ խմբի համեմատ։ Մասնավորապես, ոչ ճակատագրական միոկարդի ինֆարկտի կամ ինսուլտի հավանականությունը սեմագլուտիդ ընդունած մասնակիցների մոտ եղել է մոտ 6,5 տոկոս, իսկ դատարկահաբ ընդունողների խմբում՝ 8 տոկոս։ Այսպիսով, սեմագլուտիդը 20 տոկոսով իջեցրել է համեմատական ռիսկը։
Հետազոտությունը հովանավորվել է Novo Nordisk ընկերության կողմից, որն ստեղծել է սեմագլուտիդը։