Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով       Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 նոյ 2023 14:53

Կապիկը դաժանորեն սպանել է 10-ամյա տղային, ճանկերով պատռել է տղայի մաշկն ու դուրս հանել աղիները

Հնդկաստանի արևմտյան Գուջարատ նահանգում կապիկը դաժանորեն սպանել է 10-ամյա տղային՝ Դիպակ Թակորին, որն ընկերների հետ ենթարկվել է կապիկների խմբի հարձակմանը:


Ինչպես գրում է Daily Mail-ը, ողբգերգական դեպքը տեղի է ունեցել Սալկի գյուղում գտնվող տաճարի կողքին, որտեղ երեխան ընկերների հետ խաղում էր: Կապիկներից մեկը ճանկերով պատռել է տղայի մաշկն ու դուրս հանել աղիները. բժիշկներն արձանագրել են երեխայի մահը:


Իշխանությունների ներկայացուցիչը պատմել է, որ ագրեսիվ կապիկների խումբն այս շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հարձակվել է մարդկանց վրա և որ իրենք փորձում են բռնել կենդանիներին:


Պարբերականը նշում է, որ լանգուր կապիկները սովորաբար ագրեսիվ չեն, թեև գիտնականները պարզել են, որ միայն որձերից բաղկացած խմբերը որոշակի շրջաններում կարող են ագրեսիվ դառնալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր