Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 նոյ 2023 10:19

Ովքեր իսկապես սիրում են Ռուսաստանը, մեր հայրենիքը, չտրվել սադրանքների, ինչպես արեցին Դաղստանում

«Ռուսաստանն այսօր» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռուսաստանցի հայրենասերներին կոչ է արել սադրանքների չգնալ, ինչպես Դաղստանում:

«Մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել մեր լսարանի հայրենասեր մարդկանց, ովքեր իսկապես սիրում են Ռուսաստանը, մեր հայրենիքը, չտարվել, ինչպես ասում են, այս բոլոր սադրանքներին, երբ նրանք փորձում են եռացնել ձեր զգացմունքներն այնպես, ինչպես դա եղավ Դաղստանում՝ ձեզ հանելով մեկ այլ դավանանքի դեմ: Դուք պետք է հասկանաք, որ դրանով զբաղվում են հատուկ պատրաստված մարդիկ, և նրանք հույս են դնում ձեզ վրա, որ դուք կմասնակցեք ձեր սեփական երկրի փլուզմանը: Ինչպես այդ տղաները չգիտես ինչու մտածեցին, որ սեփական օդանավակայանը քանդելով՝ կարելի է ինչ - որ կերպ օգնել Գազայի այդ հիվանդանոցում գտնվող դժբախտ մարդկանց», - НТВ-ի եթերում հայտարարել է Սիմոնյանը։

Ավելի վաղ Դաղստանում տեղի բնակիչները ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո: Հաղորդվում էր, որ ներխուժողները, ենթադրաբար, փնտրում էին Իսրայելի քաղաքացիներին․ անկարգություններ էին սկսվել։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների վերաբերյալ, հաստատվել են ավելի քան 150 ակտիվ մասնակիցների անձերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր