Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին          Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու       Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը    

18 նոյ 2023 13:54

ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանին.Միացյալ Նահանգները պետք է կանգնի Հայաստանի քրիստոնյաների կողքին

 ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին վճռականորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումը։


Ինչպես տեղեկացնում ենք «Հայ դատի» հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, նրանք այս հայտարարությունները արել են «The Family Leader» համաժողովի ժամանակ, որը վարել է համաժողովի նախագահ Բոբ Վանդեր Փլաթսը։


Նշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թե ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեության այս հիմ ամրոցը պահպանվի։


Ի պատասխան այդ հարցի Դեսանտիսը նշել է․ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է կագնեն Հայաստանի քրիստոնյաների կողքին։ Կարծում եմ, որ դա վեհ գործ է»։


Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, զավեշտալի է․ «Մենք պետք է հայտարարենք Ադրբեջանին դրա մասին»։


Վիվեկ Ռամասվամին տվել է առավել մանրամասն պատասխան։


« Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի համարվող 120 հազար հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Եվ դրա հիմքում ավելի կեղտոտ գաղտնիք կա։ Մենք ՝ ԱՄՆ կառավարությունը, վճարում ենք դրա համար»,- ասել է Ռամասվամին։


Ռամասվամին քննադատել է նաև Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերին էթնիկ զտումները հրահրելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր