Ես դեռ համբերատար լսում եմ, հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում,հետո իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն          Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց       Ամերիկահայերը միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները». Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա    

20 նոյ 2023 11:18

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի նկատմամբ

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի (իսկական անունը՝ Սուսաննա Ջամալադիմովնա) նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով։ Սա մասին հայտնի է դառնում ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայից:

«Ջամալադիմովնա Սուսաննա Ալիմովնան հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է տվյալների բազայում։

Տվյալների բազայում նշված չէ, թե որ հոդվածով է հայտարարվել հետախուզում։

Չի բացառվում, որ  հետախուզումը կարող է կապված լինել ռուսական բանակի մասին կեղծ լուրերի տարածման գործի հետ։

2022 թվականի ապրիլին երգչուհին ընդգրկվել է ուկրաինացի արտիստների ցանկում, որոնց 50 տարով արգելված է մուտք գործել Ռուսաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր