Ես դեռ համբերատար լսում եմ, հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում,հետո իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն          Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց       Ամերիկահայերը միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները». Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա    

20 նոյ 2023 11:53

Հայաստանը ճիշտ ուղու վրա է, գխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին. Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Հայաստանը կհաղթահարի իր շուրջ առաջացած շատ դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին։ Այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պատասխանելով Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին ՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն: Քաղաքական գործչի խոսքով ՝ պետք է փնտրել իրավական և լոգիստիկ բանաձևեր։

«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն», - նշել է Պոդոլյակը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի կարծիքով ՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։

«Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ միշտ երկխոսությունը պատմականորեն լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր