Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց          Ամերիկահայերը միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները». Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա       Այսինքն՝հայերը պետք է առնեն 2 հազար տոննա ելա՞կ, 20 հազար տոննա լոլի՞կ, ո՞նց․ Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի    

20 նոյ 2023 14:51

Ինչու հենց դեկտեմբերի 7-ին, այլ օր չկա՞ր համերգ կազմակերպել Սպիտակի ահասարսուռ երկրաշարժի տարելիցի օրը

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Համերգ կազմակերպել Սպիտակի ահասարսուռ երկրաշարժի տարելիցի օրը, առհամարհելով երեք տասնյակից ավելի զոհերի հիշատակը, առնվազն` անամոթություն է։

Ինչու հենց դեկտեմբերի 7-ին, օրացույցում այլ օր չկա՞։
Չնայած, առանձնապես զարմացած չեմ։ Պատերազմի օրերին երբ որդեկորույս ծնողները դիահերձարաններում իրենց զավակների դիերն էին փնտրում, նույն մասսան էդ ծնողների առաջ ճանապարհ էր փակում։ Երբ ամեն անկյունում լաց ու ողբ էր, նույն մասսան հրապարակում երգում էր։

Այնպես որ, համերգին մասնակցող երգիչների անունները կարդալուց հետո զարմացսծ չեմ որ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Արցախի համար իբր թե «բարեգործական» շոու են կազմակերպել։
 
***
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

Դեկտեմբերի 7-ին համերգ կազմակերպողները հայու գենո՞վ, թե՞ ազգային ու ավանդական արժեքներով են առաջնորդվել։

Ի դեպ, շոուբիզնեսի նույն ներկայացուցիչները մեղադրում են իշխանությանը ազգային ու ավանդական արժեքները չպահպանելու մեջ։ Բայց դեկտեմբերի 7-ին համերգ են կազմակերպում, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից զոհվեցին ավելի քան 25,000 մեր հայրենակիցներ, իսկ 514,000-ը՝ մնաց անտուն։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերջիններիս «հայու գենի» ու «ազգային, ավանդական արժեքների» մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր