Դոլարն արժևորվում է.Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ի համար          Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու.«Հրապարակ»       Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»    

21 նոյ 2023 15:30

Մենք միասին ենք՝ ես և իմ կնճիռները, նա և իր երիտասարդությունը․Ինքս ինձ ասում էի, որ նա կսիրահարվի իր հասակակիցներից մեկին, բայց...

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, խոսելով ամուսնու հետ հարաբերությունների մասին, ասել է, թե նախկինում մտավախություններ է ունեցել, որ իրենից ավելի երիտասարդ Մակրոնը ժամանակի ընթացքում կարող է սիրահարվել մեկ ուրիշի։


Ֆրանսիական լրատվամիջոցներից մեկին՝ «Paris Match»-ին, Բրիջիտը անկեղծացել է՝ այդ շրջանում լիակատար քաոսի մեջ է եղել․ «Ինձ համար նման երիտասարդ տղայի հետ սիրավեպ ունենալը կործանարար էր»։


Նրա խոսքով՝ Էմանուելը ստիպված է եղել մեկնել Փարիզ․ «Ես ինքս ինձ ասում էի, որ նա կսիրահարվի իր հասակակիցներից մեկին։ Բայց դա տեղի չունեցավ»:


Զույգի տարիքային տարբերությունը բազում թեժ քննարկումների առիթ է տվել. Բրիջիտը 70 տարեկան է, ամուսինը՝ 45։ Ֆրանսիայի նախագահը անդրադարձել էր իր և կնոջ՝ այդքան մեծ տաիքային տարբերությանը դեռևս 2017 թվականին «Elle France»-ին տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ «կյանքում կան պահեր, երբ պետք է շատ կարևոր որոշումներ կայացնել»:


 
«Իհարկե, մենք նախաճաշում ենք միասին՝ ես և իմ կնճիռները, նա և իր երիտասարդությունը, բայց դա այդպես է։ Եթե ես այս ընտրությունը չկատարեի, բաց կթողնեի իմ կյանքը: Ես շատ երջանիկ էի իմ երեխաների հետ, բայց, միևնույն ժամանակ, զգում էի, որ պետք է ապրեմ «այս սերը», լիովին երջանիկ լինեմ»։


Զույգը ծանոթացել է, երբ Բրիջիտը դրամա է դասավանդել ֆրանսիական Ամյենի Պրովիդենս կաթոլիկ դպրոցում: Նրա դուստրը Էմանուելի դասընկերուհին է եղել։ Paris Match-ին տված նոր հարցազրույցից պարզ է դառնում, որ Բրիջիտ Մակրոնը շատ է անհանգստացել տարիքային տարբերության համար, որը, ի վերջո, սկանդալ է առաջացրել, երբ պարզվել է, որ 40-ամյա ուսուցչուհու և 15-ամյա աշակերտի միջև սիրավեպ է սկսվել։


Այդ ժամանակ Էմանուելի ծնողները որոշել են նրան տեղափոխել Փարիզի մեկ այլ դպրոց, բայց դա չի խանգարել նրա և Բրիջիտի սիրային հարաբերություններին։ Էմանուելի՝ Փարիզ մեկնելուց հետո Բրիջիտը դադարել է դրամա դասավանդել և ստանձնել է լատիներենի դասերը։ Նա այդ ժամանակ եղել է ամուսնացած, բայց երկար տարիներ ապրել է ամուսնուց առանձին։


Վերջինս մտահոգվել է նաև, թե ինչպես կազդեին դեռահասի հետ հարաբերությունները իր երեխաների վրա, որոնք Էմանուելի հասակակիցներն էին։ Բրիջիտը սպասել է տասը տարի՝ համոզվելու համար, որ իրենց ամուսնությունը շատ չի վշտացնի իր ընտանիքի անդամներին:


Զույգն ամուսնացել է 2007 թվականին, երբ Էմանուելը 29 տարեկան է եղել։ Նա այդ ժամանակ իր երեք խորթ զավակներից շնորհակալություն է հայտնել իրենց՝ «որպես ոչ այնքան սովորական զույգի» ընդունելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր