Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

21 նոյ 2023 17:30

5 տարեկան երեխա է մահացել ատամը հեռացնելուց հետո

Թուրքիայի արևմտյան Բուրսա նահանգի առողջապահության վարչությունը մեկ ամսով փակել է մասնավոր ատամնաբուժական կլինիկան և հետաքննում է ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխայի մահվան դեպքը, հայտնում է Hürriyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նոովոստի»-ն: Տղայի ծնողները ոստիկաններին պատմել են, որ նոյեմբերի 10-ին նրան տարել են մասնավոր ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրա մոտ կարիես է ախտորոշվել։ Բժիշկները ընդհանուր անզգայացման տակ հեռացրել են երեխայի մեկ ատամը և պլոմբավորել չորս ատամ։ Երեխան սկսել է արյունահոսել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և նա սկսել է ցնցվել։


Բժիշկները, այնուամենայնիվ, դեղորայք են նշանակել ու տուն ուղարկել երեխային։ Շուտով երեխան կրկին վատ է զգացել, և ծնողները նրան տարել են պետական ​​հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղային. նոյեմբերի 13-ին նա մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից՝ թթվածնի պակասի պատճառով։ Տղայի ծնողները պատմել են, որ անեսթեզիոլոգը անզգայացումից առաջ ոչ մի անալիզ չի արել և հեռացել է կլինիկայից՝ չսպասելով, որ վիրահատությունից հետո երեխան ուշքի կգա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր