Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

21 նոյ 2023 16:30

Ահա թե ինչու է ՀՀ-ն հրաժարվել ՀԱՊԿ օգնության փաթեթից

«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին: Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր: Հետևեք ԱԳՆ-ին։ Եթե նոր մեկնաբանության կարիք լինի՝ ԱԳՆ-ն հանդես կգա դրանով։ Այո, Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմը, որը գտել է արդյունավետ, բանակցություններին մասնակցել է»։ Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների դիտարկումներին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։




«Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա։Նման հարց չի քննարկվել։ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։ Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիրը», - ասաց նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր