«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 նոյ 2023 12:10

Բորենիներին գնահատական տվեք. Մանուկյանը՝ թաղապետերի մասին

Սիրելի երեւանցիներ, ես ներողություն եմ խնդրում այս ամենի համար, որովհետեւ չեմ կարծում, որ այստեղ ձեր երազած ավագանին եք տեսնում. Պետք է ավագանին այս ամենն ընդունի ի գիտություն եւ փորձի ինքն իրեն սաստել: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Երեկ շանտաժի տեսքով խոսքը, որ երեւանցու շահը ոտնահարվում է եւ մեկ օր շուտ պետք է երեւանցու խնդիրը  լուծվի՝ մետրոպոլիտենի կամ մյուսի հետ կապված, իհարկե, ճիշտ եք: Բայց երեկ ձեր թաղապետերը ցույց տվեցին, որ թքած ունեն երեւանցու շահերի ու խնդիրների վրա, որովհետեւ իրենք պռավալի տվեցին այդ ընտրությունները, իրենք պռավալի տվեցին ավագանու նիստը: Հետեւաբար, այսուհետ շանտաժի լեզվով խոսելուց հիշեք, որ այդ զենքը դուք կիրառեցիք եւ ձեր թաղապետերը փոշիացրեցին այդ զենքը»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով, վարչական շրջանների ղեկավարների արարքին գնահատական չտալու, մեղավորներին խիստ չպատժելու դեպքում, դա ունենալու է իր հետեւանքները. «Հետեւանքները լինելու են եւ իրավական կյանքում, եւ իրական կյանքում, բոլորս էլ կյանքի մարդ ենք: Իսկ դրա համար պետք է լինի օրենքի գերակայություն: Ես ակնկալում եմ, որ երկու վարչական շրջանների ղեկավարները, որոնց կենսագրության ամենավառ կետերը մեկը ԱՄՆ-ում մի քանի տարի չհասկանալի գործունեությունը է ծավալել, հետ է վերադարձել եւ իրեն պահում է վերջին խուժանի նման:

Նա պահանջեց ստեղծել էթիկայի հանձնաժողով. «Այդ հանձնաժողովը պետք է ունենա լիազորություն, որ ավագանու այն անդամը, որն իրեն հարիր չի պահում, ինքն իրավունք չունի այս դահլիճում գտնվելու՝ անկախ նրանից, նա իշխանություն է, թե ընդդիմություն: Եթե դուք դեմ եք, ուրեմն խրախուսում եք այս ամեն ինչը:

Իր խոսքի վերջում Մեսրոպ Մանուկյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Դուք որոշեք, դուք ուզում եք ունենալ թաղային խուժան, ուրեմն թող դիմում գրեն, դուրս գան, դուրս գան ՔՊ-ի ու իշխանության փեշերի տակից ու խաղան այն, ինչը ուզում են»:

Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Մենք պետք է հասկանանք, որ այս դահլիճում կարգուկանոնը շատ կարեւոր է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր