Հայրենիք եք կորցրել. եթե մենք դարձանք սովորական ու հաշտ, մենք ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն կունենանք և ոչ էլ դրանից բխած՝ խաղաղություն կունենանք

«Եվ շատ հաճախ էլ լռում է, ոչ թե որպեսզի ցավը չարտահայտի, այլ առաջինը՝ ցավն իր մեջ պահելով՝ մի տեսակ ընդարմացնի կամ փորձի բուժել, և երկրորդը՝ որովհետև այդ կորստյան հետ ուզում է ինքն էլ դառնա սովորական և հաշտ։ Շատ պարզ է։
Եվ եթե մենք դարձանք սովորական ու հաշտ, մենք ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն կունենանք և ոչ էլ դրանից բխած՝ խաղաղություն կունենանք։
Մենք կլինենք այն մարդու նման, ում անընդհատ անարգում են, անպատվում են, ձեռքից խլում են, նվաստացնում են, ծնկի են բերում, ծաղրում են, հեգնում են, և այդ մարդն այդ բոլորի հետ հաշտ և սովորական դարձած ապրում է, և այնպես է ձևացնում, թե իրեն ոչ մի բան էլ չի պատահել։
Պատահե՛լ է, ժողովուրդ, պատահե՛լ է։ Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ, Հայրենի՛ք եք կորցրել։ Եթե չգիտեք, ասում եմ ձեզ՝ Հայրենիք եք կորցրել»,- նշել է Սրբազանը։