Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

25 նոյ 2023 10:19

Անվտանգության ուժեղացված ռեժիմ՝ խորհրդարանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական ընդդիմությունը երեկ լսումներ էր կազմակերպել «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեական ծանր պատիժ սահմանել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։ Եվ այս առթիվ խորհրդարան էին հրավիրել ավելի քան հարյուր մարդու՝ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի, Արցախի ներկայացուցիչներ, նախկին դիվանագետներ, իրավաբաններ եւ այլն։ Լսումների պատճառով խորհրդարանում անվտանգության ուժեղացված ռեժիմ է գործել՝ ասես խորհրդարան են մուտք գործել պոտենցիալ տեռորիստներ։


ԱԺ մուտք գործելիս  մանրակրկիտ զննել են բոլոր հյուրերին, լսումների մասնակիցների բջջային հեռախոսներն են անցկացրել սկաներ սարքի միջով: Որպես կանոն, խորհրդարանի այցելուների եւ աշխատակազմի միայն պայուսակներն են անցկացնում սկաների միջով, ինչպես նաեւ պարտադրում են հեռախոսները «քնած» ռեժիմից ակտիվացնել` ցուցադրել էկրանը, որ հավաստիանան` մուլյաժ չէ: Ինչ-որ տխմար կարծում է, որ հեռախոսի մուլյաժի ներքո կարող են պայթուցիկ սարք տեղափոխել խորհրդարան․ այս ստուգումը դրան է ուղղված: Լսումների ողջ ընթացքում էլ ԱԺ շենքում անվտանգության բազում աշխատակիցներ են եղել։
 


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 11․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր