Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

25 նոյ 2023 11:56

Բերձորում Ալիևի «մեծ վերադարձի» գործընթացը փակուղի է մտել, պետությունը չի՞ կարողանում հաղթահարել «հարկադրված տեղահանվածների» խնդիրները

Բերձորում (Լաչին), ինչպես ասվում է այդ շրջանում Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ, «մեծ վերադարձը» փակուղի է մտել, գրում է «Ինֆոտեկա24»-ը: Պետական պաշտոնյան գործարարներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Լաչինում աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ մարդկանց զբաղվածության հարցն ավելի հեշտ է լուծել մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ:
 
Նրա խոսքով, որքան արդյունավետ լինի այդ համագործակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի լուծել Բերձորի շրջանում քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը: Նա փաստացի ընդունում է, որ մարդիկ աշխատանք չունեն, իսկ պետությունը չի հաղթահարում «հարկադրված տեղահանվածների» խնդիրները:
 
Քարոզչությունը՝ քարոզչություն, ցուցամոլությունը՝ ցուցամոլություն, իսկ մարդկանց ապրուստի միջոցներ են պետք։ Ուստի Իլհամ Ալիևը դիմում է մասնավոր բիզնեսին: Բերձորի միջանցքում իրականում ոչ մի կտոր ազատ հող, անտառ, արոտավայր չկա։ Որտեղ և ինչպես ներդնել, իրոք, ոչ ոք չգիտի: Ամենայն հավանականությամբ, տեղահանվածների շրջանում բողոքի տրամադրություններ են հասունանում: Կարելի է ակնկալել գործարարների հարկադիր վերաբնակեցում Բերձորում և այլ գրավյալ տարածքներում։ Արդյո՞ք Ադրբեջանում կսկսվի Բերձորի և այլ «ազատագրված» շրջանների բնակիչների կուլակաթափությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր