Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 նոյ 2023 16:31

Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված հայկական բեռնատարները

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազանգում է, որ Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով  և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները։


ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե Լարսից ետ են վերադարձել, դեռ  սահման չեն հասել, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։


«Կարծում եմ՝ երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք»,- ասաց Ա. Հարությունյանը։


Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր