Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

27 նոյ 2023 16:55

Ինչ է երազախաբությունը և որ դեպքերում է այն ենթադրում բուժում

Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ երազախաբությունը կամ պոլուցիան համարվում է գլխավորապես ֆիզիոլոգիական երևույթ և դիտվում է հիմնականում սեռահասունության տարիքի երիտասարդների մոտ:


«Հաճախ պոլուցիայով է դրսևորվում տղաների կյանքում առաջին սերմնաժայթքումը: Քանի որ երիտասարդների մոտ դեռևս ձևավորված չէ ռեգուլյար սեռական կյանք, բարձրացած լիբիդոն ռեալիզացվում է էրոտիկ երազատեսությամբ և ուղեկցվում սերմնաժայթքմամբ:


Հասուն տարիքի մարդկանց մոտ նույնպես կարող է արձանագրվել այդ երևույթը, երբ ինչ-որ պատճառներով բացակայում է սեռական կյանքը:


Տարբերում են գիշերային և ցերեկայն պոլուցիաներ: Ցերեկայն պոլուցիաները դիտվում են արթուն վիճակում և լինում են ադեկվատ, երբ առկա է էրոտիկ-սեքսուալ տեսարան կամ գրգիռ և ոչ ադեկվատ, երբ դա տեղի է ունենում արտահայտված էմոցիոնալ իրավիճակներում՝ օրինակ ուժեղ ծիծաղի, լացի, տրանսպորտում վիբրացիայի կամ այլ դեպքերում: Վերջին տեսակները հաճախ անհանգստացնում են անհատին և պահանջում են հետազոտություններ և բուժում:


Բուժում են պահանջում նաև այն դեպքերը, երբ անհատի մոտ առկա է ռեգուլյար սեռական կյանք, սակայն դիտվում են պոլուցիաներ», - նշել է բժիշկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր