«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 նոյ 2023 13:25

Մերձավոր Արեւելքում կան Հայաստան հայերի տեղափոխման հակառակորդներ. պաշտոնյա

Հայաստանը շահագրգռված չէ, որ հայկական համայնքները Մերձավոր Արեւելքի երկրներում վերանան, քանի որ դրանք մեր երկրի ողնաշարն են այդ տարածաշրջանում։ Այս մասին «Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ եւ փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում նոյեմբերի 30-ին Երեւանում, հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։


Նա նշել է, որ տեղի հայկական կազմակերպությունները, այդ թվում կուսակցական եւ հոգեւոր, որեւէ կերպ չեն արձագանքում Սիրիայի հայերի կոչին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան։ «Մենք կարծում ենք, որ եթե հայերը լքում են տարածաշրջանը, ապա թող Հայաստան գան»,- նշել է Ալեքսանյանը։ Պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ կան նաեւ դրա հակառակորդներ։


Նա հավաստիացրել է, որ Հայաստանը ցուցաբերել եւ շարունակում է ցուցաբերել ամեն տեսակ աջակցություն Մերձավոր Արեւելքի հայերին, որոնք ձգտում են տեղափոխվել։ «Իհարկե, կա հայրենադարձներին Հայստանում պահելու խնդիրը, բայց այդ խնդիրները կրում են սոցիալ-տնտեսական բնույթ, որոնց բախվում է նաեւ երկրի բուն բնակչությունը»,- ավելացրել է Ալեքսանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր