Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

30 նոյ 2023 15:30

Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով վերագծել սահմանները․ Բլինքեն

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում երկօրյա հանդիպում են անցկացրել, որի արդյունքները ճեպազրույցում ամփոփել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի հարմարվել 21-րդ դարի մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ լինի դա ռուսական ագրեսիան, Չինաստանի հարկադրանքը, կիբերտարածության մարտահրավերները, թե ահաբեկչությունը։ Նա նշել է, որ կենտրոնացել են Ուկրաինային ՆԱՏՕ-ի մշտական աջակցության և հանձնառության ուղղությամբ։
 
«Ոմանք հարց են տալիս՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պետք է շարունակեն կանգնել Ուկրաինայի կողքին, երբ մենք մտնում ենք Պուտինի դաժանության երկրորդ ձմեռը: Բայց այսօր այստեղ ՆԱՏՕ-ում պատասխանը պարզ է և անսասան՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է Բլինքենը։ «Հիմա մեր հակառակորդները մի կողմ չեն կանգնում։
 
Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, որոնք մենք տեսանք Կիևի վրա պատմության ամենամեծ հարձակման ժամանակ, արտադրվել և մատակարարվել են Իրանի կողմից: Հյուսիսային Կորեան զգալի սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Եվ կրկին, ես սա լսեցի սեղանի շուրջ բոլորից: Եվ մենք պետք է միանշանակ ուղերձ հղենք՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել։ Դա սեղանի շուրջ յուրաքանչյուր դաշնակցի շահն է, շատ երկրների շահն է այս դաշինքի սահմաններից դուրս, որոնց հետ մենք աշխատում ենք 2022 թվականի փետրվարից»,- հավելել է նա։
 
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ այդ պատճառով էլ արագացնում են ջանքերը՝ հնարավորություն տալու Ուկրաինային ամուր կանգնել իր ոտքերի վրա՝ ռազմական, տնտեսական, ժողովրդավարական առումներով։ Էմմա Չոբանյան 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր