Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

01 դեկ 2023 12:14

«Սևան» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների հացադուլ անելու պատճառները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ  ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ:

Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր