«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

01 դեկ 2023 12:43

Շահրամանյանը պիտի ծանր հոդվածներով դատվի.Ես քննչականում փաստեր եմ բերել ու հիմնավորել, թե ինչու

«Հրապարակ»-ի հարցազրույցը՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ:

-Դեկտեմբերի սկզբին քննիչ հանձնաժողովը կավարտի աշխատանքը։ Ըստ Ձեզ՝ Արցախի իշխանավորներից էլ ո՞ւմ պետք է կանչեն հարցաքննության, օրինակ` նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով պնդում է, թե հարցաքննվել եք Դուք, Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին պե՞տք է լսի քննիչ հանձնաժողովը։

-Կանչում են` ի՞նչ անեն։ Նախ, Գուրգեն Ներսիսյանը չի կարա ինձ հարցաքննի, ինձ հետ հարցաքննություն էլ չի եղել։ Ես չգիտեմ՝ ինքն ինչի համար ա ասում, որ հարցաքննվել եմ, ինձ համար էլ ա զարմանալի։ Իմ հայտարարության տեքստից Ձեր թերթը բառեր է տպել, բայց դա հայտարարության տեքստ ա, որն իմ էջում դրված ա։

-Սամվել Շահրամանյանին մեղադրում եք Արցախը հանձնելու մեջ, պայմանականորեն ինչպե՞ս եք պատկերացնում նրա պատիժը։

-Ես գտնում եմ, որ Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տա, իրենք պիտի դատվեն, ինքն անձամբ պիտի դատվի։ Շահրամանյանն ինձ ակնարկելով ելույթ էր ունենում, ասում էր՝ ծանր հանցագործությունների համար դատված չի։ Ես հասկանում եմ, թե ինչ կոնտեքստում ա դա ասել։ Հիմա ծանր հոդվածներով պիտի դատվի, Հայաստանի սահմանը հատելուց հետո պիտի ձերբակալվեր։ Ես քննչականում փաստեր եմ բերել ու հիմնավորել, թե ինչու։

-Նույնն ասե՞լ եք քննիչ հանձնաժողովում։ Ինչպե՞ս է ստացվում, որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվում է, բայց ո՛չ Արցախից, ո՛չ Հայաստանից որևէ պաշտոնյա դեռ պատասխան չի տվել պատերազմի պարտության համար։ Ինչպե՞ս պետք է գործի հանձնաժողովը, որ արդյունավետ լինի աշխատանքը, վստահո՞ւմ եք հանձնաժողովի կազմին, ժամանակին անվստահություն էիք հայտնում։

-Թույլ տվեք՝ գնահատական չտամ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, ես իրենց բոլոր հարցերին պատասխանել եմ՝ և՛ վերջից, և՛ դեմից՝ սպառիչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր