Տեսանյութ.Հնդիկ տղամարդն արդարացել է՝ ՀՀ ԶՈւ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից».տուժած հնդիկը արձագանքել է գրառմանը

«Ապրեն բոլոր սրտացավները. այ նրանք են ինձ համար հայրենասեր մարդիկ, ովքեր ուղղակի մարդու հետ իրենց մարդու պես են պահում ու նաև չեն ուզում իրենց երկրի անունը պախարակվի»,-գրել է նա։
Հնդիկ տղամարդը Մովսես Հարությունյանին գրել էր, որ առաքիչ է և այդ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից» և չի իմացել, որ վատ բան է արել։ Ըստ նրա՝ միջադեպից հետո 15 օր ինքը չի կարողացել աշխատանքի գնալ, թեև դժվարությունների մեջ է։
Հիշեցնենք, որ տեսանյութում անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։
Միջադեպից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված տեսանյութը։
«ՀՀ ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա», - նշել են ՄԻՊ աշխատակազմից։