Տեսանյութ. Տիգրան Ավինյան, ուզում ես իմ տան մեջ ինձ ոչնչացնե՞ս, եթե էսպես եք ուզում երկիրը կառուցել, չի կառուցվելու

«Երկար տարիներ ես մտքով, հոգով, էլ չգիտեմ ոնց բացատրեցի կառավարությանը... Նայեք այստեղ, այսպիսի կարկուտ ու բան չեք տեսնի, իբր անվտանգություն են ապահովում»,-սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում ասում է Անդրանիկ սարկավագը՝ ցույց տալով, թե ինչպես է՝ վերևից ցեխը թափվում իր վրա։
Նրա խոսքով, ինքը մի քանի անգամ դիմել է Նիկոլ Փաշինյանին, վերջինը տեղյակ է իրավիճակին։
«4-5 ամիս է՝ նյութերը տարել են փորձաքննության, որ պետք է եզրակացություն տան, դիտավորյալ պահում են՝ թե՛ դատախազությունը, թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքապետարանը, որ ամենամեծ հանցագործն է: Տիգրան Ավինյան, ո՞ւր ես, արի այստեղ։ Եկել ես իբր բակ ես բարեկարգում, ուզում ես՝ ինձ ոչնչացնե՞ս իմ տան մեջ։ Նայեք, տեսեք, այսպես ձգելով ոչ մի հարցի լուծում չեն տալիս: Ես այս պատմությունը գրելու եմ, որ հայն է քանդել հայի տունը: Չեք ուզում այս ապօրինությունը տեսնեք, ընդունեք եւ հարցին լուծում տաք: Եթե էսպես եք ուզում երկիրը կառուցել, չի կառուցվելու: Հիմա երեւի պետք է հայհոյեմ, իմ հունից դուրս գամ»,-ասաց նա: