Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

05 դեկ 2023 09:51

Խորհրդարանին թեժ շաբաթ է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստը: Սակայն, սովորույթի համաձայն, իշխանությունը մինչեւ տարեվերջ արտահերթ նիստեր կգումարի։ Խորհրդարանին բուռն, եթե չասենք թեժ շաբաթ է սպասվում` շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում է պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին` Քաղծառայության խորհրդի նախկին նախագահին։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր