Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

05 դեկ 2023 14:30

Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել.երբ ճիշտ համարի, երևի թե հանրային կխոսի

«Այս պահին ընդդիմության օրակարգում իշխանության, կառավարության սխալները վեր հանելն է: Մեր բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չէ, ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով, բնակչության զգալի հատված շատ կտրուկ գործողությունները կարող է այնքան լավ չի ընդունում, ուզում են խոսք, փաստարկված մոտեցում ու բանավեճեր տեսնել:

«Արդյունավետությունը ժամանակի մեջ է։ Իհարկե, եթե ես ասեմ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն է անում է, անկեղծ ու ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել սեփական սխալներն ընդունելով  ավելի ճիշտ շարժվել առաջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Լևոն Քոչարյանն ասաց, որ հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «ձեռքերը չի լվացել,  մի կողմ քաշվել»:

«Նա ակտիվ է, եթե խոսքը գնում է  հանրային ակտիվության մասին, իր որոշումն է ներկա փուլում։
Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որն ունեցանք վերջին տարիներին` հաշվի առնելով իր ներդրումն ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված», - նշեց Քոչարյանը:

Նա ասաց, որ հանդիպումներ, քննարկումներ է ունենում, իսկ երբ ճիշտ համարի, երևի թե հանրային կխոսի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր