Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

05 դեկ 2023 16:21

Զրպարտություն է իմ հասցեին ուղղված մեղադրանքը։թե իբր վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել եմ 35 մլն եվրո գումար

Համացանցում զրպարտչական բովանդակության տարածումը ենթակա է իրավական հետապնդման. X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ֆրանսահայ բլոգեր, հեռուստալրագրող Լեո Նիկոլյանի X-ի միկրոբլոգում արված գրառմանը, թե «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։

Դեսպանը նաև գրել է՝ ծանոթացեք ադրբեջանական AzeMedia-ի աղբյուրի «ֆրանսիացի լրագրողին»։ Կից տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով լրագրողի ռուսական կողմնորոշումը։  

Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում X-ում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը: 

Տեղեկություններ են ներկայացվում, որ Նիկոլյանը Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման ակտիվ անդամներից է, նա որոշակի հոգեբուժական օգնության կարիք ունի։  «Իսկ ադրբեջանցիները դա օգտագործում են հակաֆրանսիական և հակահայկական ատելություն հրահրելու համար»,-գրել են X-ի օգտատերերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր