ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, խեղճ կանայք էլ փռվեին գետնին.Պատմում են ականատեսները

Սփյուռքահայ մի կին պատմեց. «Հարվածն այնքան ուժեղ էր, որ քաղաքացիներից մեկին շատ հեռու շպրտեց, երեխային էլ այնպես շպրտեց, որ չնկատեցինք: Նրան ներկաներից մեկը վերցրեց, երկու տարեկան կլիներ: էն մյուսն էլ ընկած էր և ականջից արյուն էր գալիս: Բայց երիտասարդ կնոջ վիճակը կարծում եմ, որ շատ ավելի վատ էր, քանի որ լրիվ արյունահոսում էր և քարացած պառկած էր»:
Կինն կարծիք հայտնեց, որ քաղաքացիները պետք է ուշ ժամին գետնանցումով անցնեին, ոչ թե փողոցով, բայց վարորդն էլ պետք է զգոն լիներ:
«Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, և այդ խեղճ կանայք փռվեին գետնին»,-պատմեց կին ականատեսը:
Դեպքի վայրում կանգնած տղամարդն էլ հայտնեց, որ երեխային ինքն է գետնից բարձրցրել և հասցրել մի քանի մետր այն կողմ գտնվող հիվանդանոց:
«Ես եմ երախային գրկել, վազելով հասցրել մոտակա հիվանդանոցը: Շատ սրտացավ բժիշկներ էին, ես խոսել եմ բժիշկների հետ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Շոկի մեջ էի, չգիտեմ աղջիկ էր, թե տղա, դեմքն էր արյունոտված և լաց էր լինում: Բժիշկներն ասացին, որ երեխան շարժվում է խնդիր չկա»,- հայտնեց քաղաքացին:
Հիշեցնենք, որ վրաերթի ենթարկվածներից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: