Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինվшծ ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը       Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է    

09 դեկ 2023 09:07

70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել։ Ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։ Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։ 

Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով եւ ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։ Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել, հայտնաբերել, թե, օրինակ, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչ» տարածել եւ այլն։
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 12․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր