«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել          Երևանում տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը       Մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ    

12 դեկ 2023 16:05

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերն անժամկետ հետաձգվել են

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեդ Բյույուքեքշին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Թուրքիայի առաջնության բոլորը խաղերն անժամկետ հետաձգվել են:


Որպես նման որոշման պատճառ նշվում է FIFA-ի կողմից արտոնագրված մրցավարի՝ այդ օրը տեղի ունեցած Սուպերլիգայի 15-րդ տուրի խաղի վերջում ծեծի ենթարկման դեպքը:


Ֆեդերացիայի նախագահի հայտարարության մեջ նշվել է նաև, որ մրցավարի նկատմամբ իրականացված բռնության բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին «MKE Ankaragücü» - «Çaykur Rizespor» հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից անմիջապես հետո «MKE Ankaragücü» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և ակումբի այլ անդամներ, մուտք գործելով մարզադաշտ, հարվածներ են հասցրել Ումութ Մերելին:


Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր