Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Գնել Սանոսյան, չգիտեմ ինչ ճանապարհով ես հայտնվել այդ աթոռին, բայց ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»    

13 դեկ 2023 15:55

26-ամյա ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանի սպանության գործով ձերբակալվել է նաև երկրորդ եղբայրը

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում դեկտեմբերի 10-ին մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի ընթացքում կատարված դանակահարությունների և դրա հետևանքով 26-ամյա Դ․ Սայադյանի սպանության և 27-ամյա մեկ երիտասարդի միջին ծանրության վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով դատարանը բավարարել է նշված հանցավոր գործողությունն առերևույթ կատարած 29-ամյա Գ․Հ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և անձը կալանավորվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հիշեցնեմ, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ով (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

Տեղեկացնեմ նաև, որ ձերբակալվել է նաև վերջինիս՝ նույն միջադեպին մասնակից եղբայրը։

Քրեական վարույթով նախաքննությունն ակտիվորեն շարունակվում է։

Հիշեցնենք, որ նախօրեին «Հրապարակ» թերթը գրում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։

«Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի՝ զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր