Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

25 դեկ 2023 11:50

Չեղարկել է նաև իր՝ որպես նախագահի պաշտոնի լուծարումը, ու էս ուղեղով 10 oր ղեկավարել է Արցախը. Բաբաջանյանը՝ Շահրամանյանին

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից արված հայտարարություններին, թե իբր վերջինս չեղարկում է իր կողմից ստորագրված փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի մեկից։


«Ստացվում է, որ Արցախի նախագահի, պետնախարարի, կառավարության անդամների, դատավորների, մարդու իրավունքների պաշտպանի, խորհրդարանի, անվտանոգության խորհրդի քարտուղարի, իրավապահ մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետի ու վարչական շրջանների հասարակական հիմունքներով հոկտեմբերի 1-ից պաշտոնավարելու վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հոկտեմբերի 19-ի հրամանագրով չեղարկվել է ԼՂՀ լուծարելու մասին սեպտեմբերի 28-ին նույն Շահրամանյանի ստորագրած այն հրամանագիրը, որով լուծարվել է նաև իր՝ նախագահի պաշտոնը։


 
Ու էս մարդը էս ուղեղով մի ամբողջ 10 oր՝ սեպտեմբերի 9-19-ը ղեկավարել է Արցախի հանրապետությունը»,- գրել է Բաբաջանյանը։


Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:


Հայաստանի կառավարությունից ևս արձագանքել են Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելու մասին պնդումներին՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:


Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնագաղթման ժամանակ, հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր