Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

27 դեկ 2023 16:29

Ի՞նչ է նշանակում Միլլի մեջլիսի հայտարարությունը. նրանց համար հաջողություն կլինի անգամ շատ փոքր քանակի ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ցանկացած տարածքում

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների։


Ի դեպ՝ թիվը կապ չունի։ Իրենց համար հաջողություն կլինի անգամ շատ փոքր քանակի ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ցանկացած տարածքում։
 
Հետո արդեն այդ մարդիկ որևէ կենցաղային հարցի վերաբերյալ պետք է ստեղծեն կոնֆլիկտ, խնդիր ու սկսեն բոլոր տեղերում բարձրաձայնել, որ ՀՀ-ում ոտնահարվում են Ադրբեջանցիների իրավունքները։
 
Ու Ադրբեջանը պահանջելու է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով զորքեր մտցնել Հայաստան։
Այո՛, պաշտոնական Երևանը մեր 120,000 հայրենակիցների էթնիկ զտման պայմաններում կվախենա անգամ ֆիքսել, որ կատարվում է էթնիկ զտում ու կհայտարարի, որ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում»։
 
Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բաց չեն թողնի անգամ 1 ադրբեջանցու իրավունքների պաշտպանության համար ՀՀ ներխուժելու հնարավորությունը։
 
Ահա այսպիսի խաղաղության դարաշրջան է մեզ սպասվում այս վարչապետով, բանակցողներով ու պաշտպանության նախարարով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր