Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

31 դեկ 2023 20:00

Կեսգիշերին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նռնօրհնեքի արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, Գարեգին  Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Ամանորի գիշերը` այսօր Ժամը 24:00 կկատարվի նռնօրհներքի արարողություն: Հիսուս Քրիստոսի հեղած արյան ու հարության խորհրդանիշ նռան օրհնությունը կհաջորդի գոհաբանական մաղթանքին:

Նռնօրհնեքի արարողություն կկատարվի նաև բոլոր եկեղեցիերում։

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր