21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

15 ապր 2019 18:00

Տեսանյութ.Ապաշխարության Ավագ Շաբաթը և Սուրբ Հարության տոնի խորհուրդը. Տ. Եսայի քահանա Արթենյան

Տեսանյութ.Ապաշխարության Ավագ Շաբաթը և Սուրբ Հարության տոնի խորհուրդը. Տ. Եսայի քահանա ԱրթենյանՀայացք մամուլի ակումբում ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը խոսեց ապաշխարության Ավագ Շաբաթվա նշանակության և Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին: Անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես  դիմակայել մերօրյա գայթակղություններին:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
 
Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է:
 
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԵՎ Ս. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ
ԾԻՍԱԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
Ծաղկազարդի կիրակիով սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: 
Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:
 
Ապրիլի 15-ին` Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր: 
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
 
Ապրիլի 16-ին` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ում են խորհրդանշելու. հինգը`խելացի, հինգը` հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են: 
 
Ապրիլի 17-ին` Ավագ չորեքշաբթի:  Հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
 
Ապրիլի 18-ին` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր: 
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ 
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ 
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն 
ժ. 19.00-ին` Խավարման կարգ: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:
 
Ապրիլի 19-ին` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: 
ժ. 11.00-ին` Խաչելության կարգ: Ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը:
ժ. 17.00-ին` Թաղման կարգ: Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը, որը պտտվում է եկեղեցում կամ եկեղեցու շուրջ: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:
 
Ապրիլի 20-ին` Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում: Ճրագալույց: 
ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն 
ժ. 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:
 
Ապրիլի 21-ին`Սուրբ Զատիկ. Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն:
ժ. 11.00-ին` տոնական Ս. Պատարագ
 
Ապրիլի 22-ին` ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց:  
ժ. 10.30-ին` Ս. Պատարագ 
ժ. 12.30-ին` Հոգեհանգստյան կարգ
Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր