Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

03 հուն 2024 20:57

Տեսանյութ.Իրանում Սոլեյմանիի գերեզմանատան մոտ պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 188-ի

Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ  Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 103 զոհի և 142 վիրավորի մասին: Պայթյունները, ինչպես նշել Է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկով երկու պայուսակ գտնվել են Քերման քաղաքի գերեզմանատան մուտքից ոչ հեռու:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր