Գավառում մոր կողմից երեխային բռնnւթյшն ենթարկելու դեպքով պատվիրատուն հայտնի է

Նա նշել է, որ պատվիրատու անձ կա, որի համար նկարահանվել են այդ տեսանյութերը։ «Նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,- ընդգծել է ՔԿ նախագահը:
Պատվիրատուն կալանավայրից է, իսկ երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Կատարողը, պատվիրատուն, հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արևշատյանից բացի, ևս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել։ Մեղադրյալը երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավոր է, որը մանկապղծության համար պատիժ է կրում:
Քննությամբ պարզվել էր, որ երեխաների մայրը նման տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ նման տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։