Հոկտեմբերի 2-ից սկսած միջազգային հաղորդակցությամբ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը          Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ       Մի շարք ճանապարհներին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ    

11 հուն 2024 12:22

Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում

Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցելԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Եթե մտածում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, մոլորված էիք: Իսկ, եթե Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո դեռևս այդպես եք մտածում, ապա պարզապես կտրված եք իրականությունից (մեղմ ասած): Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում: 

Ի՞նչ անել.

1.Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից

2. Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն

3. Ավելի ուժեղ դիրքերից բանակցել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր