Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուն 2024 12:56

Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական տանիքն է.Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել

Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական տանիքն էԹուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Բլինքենը հայտարարել է, որ Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հարցում կան առաջխաղացումներ, որի համար  Թուրքիան նոր F16-ներ ու եղած ինքնաթիռների պահեստամասեր ստանալու ակնկալիքներ ունի: Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելը Բալթիկ ծովում և Կալինգրադի մարզի հետ կապի խնդիրներում Ռուսաստանի համար ստրատեգիական վտանգներ է առաջացնում :

Դեկտեմբերի 16-ին Էր-Ռիյադում ուկրաինական հարցով գաղտնի հանդիպում է եղել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի բարձր պաշտոնյաների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր կազմակերպիչներից է Բրիտանիան:
Սա նույնպես խորացրել Է Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած անվստահությանը:

Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական տանիքն է:

Այս զարգացումները կարող են նոր իրավիճակ ստեղծել հայ-ադրբեջանական բանակցություններում: Հիշենք, որ անցած տարվա սեպտերբերին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Արցախում ավարտին հասցվեց հայերի էթնիկ զտումները: Պատահական չէ, որ Ալիևը հրաժարվելով Եվրամիության ու ԱՄՆ միջնորդությունից, հայ-ադրբեջանական բանակցություններում, հիմա արդեն հրաժարվում է նաև Մոսկվայի միջնորդությունից ու ուղղակի հայ-ադրբեջանական ֆորմատ է առաջարկում, առանց միջնորդների:

Ինչն է հետաքրքիր, Էր-Ռիյադում կայացած գաղտնի բանակցություններից հետո Դավոսում սպասվում է Ուկրաինայում խաղաղության բանաձևի շուրջ քննարկում, որին մասնակցելու է նաև Հայստանի Անվտանգության Խորհրդի քարտուղարը: Այստեղ առաջանում են հարցեր, թե որն է Հայաստանի այսպես կոչված կառավարության քաղաքականությունը, ինչ և ում խնդիրներն են  սպասարկում և ինչ ստրատեգիական հաշվարկներ ունեն: Կառավարության ստրատեգիական հաշվարկների մասին հարցադրումը հռետորական է, հասկանալի է, որ ստրատեգիական մտածողությունն ու Հայաստանի կառավարությունն անհամատեղելի հասկացություններ են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր