Դոլարը թանկացել է.Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ի համար          Բագրատ սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»       Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

12 հուն 2024 14:33

Երկրագնդի վրա Ալիևը մենակ չի, որ որոշի որտեղ պետք է սահմանագծում անի.դա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք վախերով

«Բնականաբար, մենք Ալիևի հետ ենք բանակցում, բայց մի մոռացեք, որ Ալիևը նախապատրաստվում է ընտրությունների և այդ ներքին լսարանի տրամադրությունները դեպի իրեն տանելու ցանկություն ունի»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ մոտ ենք խաղաղությանը, բայց Ալիևին լսելով այլ բան ենք հասկանում. արդյո՞ք մենք Ալիևի հետ ենք բանակցում:

«Վերջին հաշվով, եթե ինքն իր հռետորաբանութան մեջ փորձում է պատերազմի լեզվով խոսել, մենք էլ լսելով այդ հռետորաբանությունը ոչ թե պետք է անտեսենք, այլ ավելի արագ և ավելի որակական ցուցանիշներ արձանագրենք մեր անվտանգային համակարգի բարելավման ուղղությամբ, այն ինչ-որ արվում է պաշտպանական գերատեսչությունում»,- ասել է Քոչարյանը:

Վերջինս նաև նկատել է՝ մեկ շաբաթ առաջ մոտ էինք խաղաղության պայմանագրին, բայց հիմա պարոն Ալիևը հաշվի առնելով իր նախընտրական քարոզարշավի բնույթը, փորձում է նորից ամպագոռգոռ, ռազմատենչ հայտարարություններ անել, որը շատ վտանգավոր է.

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք վախերով, այլ մենք առաջնորդվենք հետպատերազմյան մեր նպատակների իրագործմամբ, որն ուղղված պետք է լինի անվտանգության մարմինների ուժեղացմանը: Եկեք չմոռանանք, որ մենք էլ ունեցել ենք հռետորաբանության տարբեր ժամանակաշրջաններ, մենք մինչև հիմա էլ անընդհատ խոսում ենք «Ծովից ծով» մեր հայրենիքի մասին, դրանք երազանքներ են, բայց ռեալ մենք ունենք մեր հայրենիքը կոնկրետ սահմաններով և այդ սահմանների անառիկությունը պետք է լուծի այն խնդիրը, որ որևէ մեկը նման հռետորաբանությամբ չփորձի խոսել հարևանների հետ»:

Խոսելով զորքերի հետ քաշման մասին Քոչարյանը նկատել է՝ զորքերն այսպես թե այնպես հետ կքաշվեն, քանի որ երկրագնդի վրա միայն պարոն Ալիևը չի և իրեն շրջապատող միջավայրը չի որոշում, թե ով որտեղ պետք է սահամանգծում անի:

«Ես կարծում եմ, որ երկրագնդի վրա ինքը մենակ չի, ինքը կարող է այդպիսի ցանկություններ ունենալ, բայց այդ ցանկությունները որպես կանոն լուրջ ղեկավարները չեն հնչեցնում: Մեր փոխվարչապետը քննարկում է իրենց փոխվարչապետի հետ այդ հարցի շուրջ, սահմանագծման խնդիրներում երբ որ կգանք ինչ-որ հանգրվանի, կգտնենք հենման կետը, կխոսենք նաև զորքերի հետ քաշման մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր