Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուն 2024 20:25

Եմենում ավիահարվածներն ուղերձ էին Իրանին. Բրիտանիայի արտգործնախարար

Եմենում ավիահարվածներն ուղերձ էին Իրանին. Բրիտանիայի արտգործնախարարՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը այս գիշեր բրիտանա-ամերիկյան ուժերի հարվածները Եմենի հյուսիսում և կենտրոնական մասում իշխող շիա հութի շարժման դիրքերին անվանել է Իրանին ուղղված ազդակ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը NBC News-ին ասել է, որ Եմենում հութիների դիրքերի վրա գիշերային ավիահարվածները «շատ հստակ ուղերձ» են ուղարկել ինչպես զինված խմբավորմանը, այնպես էլ Իրանին»,-նշել է հեռուստաալիքը:

Քեմերոնի խոսքով՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային այլ տարբերակ չի մնացել, քանի որ նրանք բազմիցս նախազգուշացումներ են ուղարկել հութիներին, ինչը, սակայն, չի հանգեցրել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների դադարեցմանը։ Քեմերոնը նաև հեռուստաալիքին ասել է, որ դրանց մասին խոսել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ։

Հիշեցնենք, որ այս գիշեր ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 23 ավիահարված են հասցրել Եմենի չորս նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, նաև Հոդեյդաում, Թաիզում և Սաադայում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարվածներն անվանել է նավարկության ազատությունը խախտելու դեմ պատասխան և խոստացել շարունակել գործել առանց վարանելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր