Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 փետ 2024 10:06

Հուսիները հայտնել են ամերիկյան և իսրայելական նավերի դեմ երեք նոր գործողության մասին

Հուսիները հայտնել են ամերիկյան և իսրայելական նավերի դեմ երեք նոր գործողության մասինԵմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (Հուսի) շարժումը հայտնել է Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ և իսրայելական նավերի դեմ երեք նոր գործողության մասին։

«Եմենի ռազմածովային ուժերն անօդաչու սարքերով գործողություններ են իրականացրել Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ-ի թշնամական նավերի դեմ և Ադենի ծոցում հարձակվել են իսրայելական MSC Silver նավի վրա՝ արձակելով հականավային հրթիռներ։ Եմենի ռազմաօդային ուժերը նաև անօդաչու սարքերով թիրախներ են խոցել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում Էր-Ռաշրաշում (Էյլաթ)», - ասել է «Անսար Ալլահ»-ի ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:

Նա ընդգծել է, որ այդ գործողությունները պատասխան են Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի ագրեսիային և Եմենի տարածքի վրա ամերիկա-բրիտանական հարձակումներին։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերին: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Հուսիներն ասում են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիներին օգնելուն: Նրանք պնդում են, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում նավարկության ազատությանը:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հուսիների թիրախներին՝ դա անվանելով Կարմիր ծովում նավարկության ազատության սպառնալիքներին պատասխան: Անսար Ալլահի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ-Հութին հարվածներն անվանել է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր