Փոխքաղաքապետը, որ թիկնապահ է դարձել, 26 մլն դրամ աշխատավարձ է ստանում          Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը, խորդանոցը       Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը    

16 հուն 2024 14:32

Թող փորձի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կատարի. ԵՄ

Թող փորձի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կատարի. ԵՄԵվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։

«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար», - ասել է Ստանոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր